26.11.2024
ՌԴ ԱԳՆ-ում նշել են «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի շինարարության պայմանները
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն պահանջում է հետաքննել ադրբեջանցի լրագրող Մուխթարլիի առևանգումն ու ազատազրկումը

Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու դատավճիռը լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում արտահայտվելու և ԶԼՄ-ների ազատության իրավունքի, պաշտպանության, պատշաճ իրավական գործընթացների վերաբերյալ: Մուխթարլիի հանդեպ ադրբեջանական դատարանի որոշումն այդպես է մեկնաբանել ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հունվարի 14-ին հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես ասվում է փաստաթղթում, «Մուխթարլիի ենթադրյալ առևանգումը Վրաստանում, որին հաջորդեց նրա ձերբակալությունն ու դատական հետապնդումն Ադրբեջանում, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննության կարիք ունի», գրում է Deutsche Welle-ն:

Բրյուսելը կոչ է անում Բաքվին հրատապ կարգով քննել «մարդու հիմնարար իրավունքների իրացման հետ կապված ազատազրկման բոլոր դեպքերը» և ազատ արձակել այդ անձանց, ըստ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիթեր Հայերթը հայտարարություն էր արել Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի գործի վերաբերյալ՝ կոչ անելով ազատել նրան: