2.01.2026
Փայլանը վտանգի է ենթարկում իրեն. Սևան Նշանյան
prev Նախորդ նորություն

Թուրքիան ուկրաինական բանակին 3 մլն դոլարի օգնություն կտրամադրի

Թուրքիայում պայմանագիր են ստորագրել ուկրաինական բանակին 3 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Անդրեյ Սիբիգան՝ Թուրքիայում Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպանը։

«Տարվա արժանի ավարտ. երկրորդ տարին անընդմեջ Թուրքիայի հետ ստորագրում ենք համաձայնագիր՝ տարվա ընթացքում մոտ 3 մլն դոլարի չափով ուկրաինական բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ»,-գրել է Սիբիգան՝ նշելով, որ օգնությունը նախատեսված է 5 տարի ժամկետով՝ միջոցների տարեկան հատկացմամբ։

Ընդհանուր առմամբ նախատեսված է անմիջական ֆինանսական օգնության 3 մլն դոլար արժողությամբ 5 նման համաձայնագիր։ Հատկացվող օգնությամբ Ուկրաինան ձեռք կբերի ռազմական տեխնիկա։

Սերժ Սարգսյանն ասում է, որ չեն խնդրելու ՀՀ քաղաքացիներին գնալ հայրենիքը պաշտպանելու
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ