24.04.2025
ԱՄՆ–ի դեսպան. Ադրբեջանը վերածվում է կարևոր տարանցիկ միջանցքի
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կարգավորման նպաստելու համար Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն

Հարևանների հետ կապերի ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, և ՀՀ անկախության 26 տարիների ընթացքում այդ կապերը միայն զարգացում են ապրել: Այս մասին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամին:


Ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ դեսպան Թումանյանը բարձր է գնահատել ﬕջազգային իրավունքի հիման վրա հիﬓախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Դեսպան Թումանյանը կարևորել է նաև պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև մշտական կապի ստեղծման և խորհրդատվությունների անցկացման հանգամանքը:


Ի պատասխան նախարար Ամիր Հաթամին նշել է, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու նպատակով Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն և կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ կարևորելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որը բխում է բոլոր երկրների շահերից:

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար