26.11.2024
ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ ԵԱՀԿ ԽՎ-ն կշարունակեն ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը:


Նշվում է, որ Խաչատուրովը գնահատական է տվել Եվրոպայում անվտանգության եւ կայունության գլոբալ սպառնալիքներին, պատվիրակությունների ղեկավարներին իրազեկել է մայրցամաքում արդի մարտահրավերներին հակազդելու ՀԱՊԿ բազմակողմանի գործունեության մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ պատրաստակամությունը միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցության հետագա ամրապնդման հարցում:


Խաչատուրովը մասնակցել է դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: