Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը հայտնաբերել են, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում հայտնվել է ծովից ծով Հայաստանի քարտեզը:10-րդ դասարանի ռուսական հատվածի համար նախատեսված դասագրքում առկա է ծովից ծով Հայաստանի քարտեզը: Քարտեզում պատկերված Հայաստանը ներառում է տարածքներ ներկայիս Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից ու Թուրքիայից, հայտնում է Vesti.Az-ը:Դասագիրքը գրվել է 9 հեղինակների կողմից, հրատարակվել է Բաքվում 2017-ին 7000 տպաքանակով: