25.11.2024
Թուրքիան քրգործ է հարուցել 4 գործիչների նկատմամբ` Արցախ այցելելու համար. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան և Պակիստանը կուժեղացնեն իրենց աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղի հարցում

Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանի կարևոր քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում կայունության պահպանման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Նաժիե Սելին Շենոջակը, փոխանցում է Trend–ը։

Նա նշել է, որ Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը կարևոր է ռազմական արդյունաբերության և համագործակցության ընդլայնման համար։

Ըստ նրա, Պակիստանն Ինդոնեզիայից հետո աշխարհի խոշորագույն մահմեդական պետությունն է և միակը, որն ունի միջուկային զենք։

Նա հավելել է, որ Թուրքիան և Պակիստանը կուժեղացնեն իրենց աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղի հարցում։