8.06.2025
Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերն արդիականացնում են հայ-թուրքական սահմանային կետերը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը սկսել է նոր ԱԹՍ–ների փորձարկումները

Ադրբեջանը սկսել է նոր անօդաչու թռչող սարքերի փորձարկումը, որոնք կարող են ոչնչացնել «հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։

Նա նշել է, որ սկսվել է կումուլյատիվ մարտագլխիկնեով ԱԹՍ–ների թեստավորումը։

Ջամալովի խոսքով, այդ ԱԹՍ–ները կարող են ինքնուրույն գտնել և ոչնչանել «հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկա», բացի այդ մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում էլեկտրամագնիսական զենք ստեղծելու ուղղությամբ։

Նա հավելել է, որ բանակցություններ են ընթանում թուրքական Ասելսան ընկերության հետ`մի շարք ուղղություններով ռազմական համագործակցության շուրջ։

Թուրքիան, զգալով ԱՄՆ–ի աջակցության բացակայությունը, «շրջվում» է դեպի ՌԴ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին