26.11.2024
Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ԱԳՆ-ի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերն արդիականացնում են հայ-թուրքական սահմանային կետերը

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատները հայ-թուրքական սահմանի սահմանային կետերի մոդեռնիզացման աշխատանքներ են իրականացնում:


Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:


«Սահմանային որոշ կետերում՝ հայ թուրքական սահմանի տարբեր հատվածներում, աշխատանքներ են իրականացվում հին տեխնիկայի փոխարինման ուղղությամբ», - նշված է տարածված հաղորդագրության մեջ:


Հավելում կա այն մասին, որ սահմանային կետերի մոդեռնիզացիան իրականացվում է սահմանի անվտանգություն ավելի արդյունավետ ապահովելու նպատակով:


Մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիան արդեն սկսել է փորձարկել Հայաստանի հետ սահմանի՝ Կարսի հատվածում տեղադրված տեսանկարահանման-վերահսկման համակարգը: