26.11.2024
Թուրքիան, զգալով ԱՄՆ–ի աջակցության բացակայությունը, «շրջվում» է դեպի ՌԴ
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ կապ չունի Վրաստանին զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշման հետ

Վրաստանին զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը ՆԱՏՕ-ի պատասխանատվության շրջանակներից դուրս է, քանի որ դաշինքի անդամ երկրներն իրենք են որոշում այս կամ այն երկրին զենք վաճառելու շուրջ:


Այս մասին դեկտեմբերի 18-ին Երեւանի պետական համալսարանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթեմյուլերը:


Գեթեմյուլերի խոսքով, որ ՆԱՏՕ-ի տեսանկյունից սա երկկողմ հարաբերությունների հարց է Վաշինգտոնի եւ Թբիլիսիի միջեւ: «Սա ՆԱՏՕ-ի խնդիր չէ, բայց մենք դասընթացներ ենք անցկացնում եւ փորձում ենք երկրներին խորհուրդ տալ եւ օգնել նրանց ավելի արդյունավետ լինել: Բացի այդ, մենք գերազանց հարաբերություններ ունենք Վրաստանի հետ »,- ավելացրեց նա:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն էր տվել Վրաստանին Javelin համալիրներ վաճառելու մասին որոշմանը: Այն ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում:


Հատկանշական է, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ հրթիռների վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու մասին օրինագիծ:


Բանաձեւը ներկայացրել է իշխող հանրապետական կուսակցության կոնգրեսական Փոլ Ռենդը: Օրինագիծը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի կայքում:


ԱՄն հանրապետական կոնգրեսական Փոլ Ռենդը բանաձեւի նախագիծը ներկայացրել է դեկտեմբերի 7-ին: Երկու անգամ ընթերցվելուց հետո այն փոխանցվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:


Բանաձեւով առաջարկվում է մերժել Վրաստանին 410 միավոր Javelin հակատանկային հրթիռ եւ 72 միավոր արձակման կայան վաճառելու մասին որոշումը:


Համաձայն ԱՄՆ-ում գործող ընթացակարգի՝ եթե Կոնգրեսը հավանություն տա բանաձեւին եւ ԱՄՆ նախագահն էլ վավերացնի՝ ապա Վրաստանին այդ համակարգերը չեն վաճառվի: Դրա հավանականության մասին առայժմ վաղ է խոսել: