24.11.2024
Էրդողանը եւ Ալիեւը Երուսաղեմի ճանաչման մասին Թրամփի որոշումը «սխալ» են անվանել
prev Նախորդ նորություն

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին շնորհվել է գնդապետ-լեյտենանտի կոչում

Մայոր Ռամիլ Սաֆարովը կարիերայի հերթական առաջխաղացումն ունի՝ նրան շնորհվել է գնդապետ-լեյտենանտի կոչում: Այս մասին գրում է Vesti.Az-ը՝ հղում անելով սոցիալական ցանցերին: 


Հիշեցնենք՝ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը երեք տարի անց հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի։ Այդուհանդերձ, 2012 թվականի օգոստոսի վերջին Հունգարիան արտահանձնեց մարդասպանին Ադրբեջանին, որտեղ Սաֆարովին անմիջապես ներում շնորհեցին և փաստացի հերոսացրեցին պետական մակարդակով։


2016 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին խնդրել է պաշտոնական պատասխան ներկայացնել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների գանգատով։ Սպանված սպայի ընտանիքը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքը՝ ինչպես սպանության կապակցությամբ, այնպես էլ այն բանի հետևանքով, որ Սաֆարովին ներում շնորհելը խախտել է մարդասպանի դատավճռի լիակատար իրականացումը։