24.11.2024
Մարդասպան Ռամիլ Սաֆարովին շնորհվել է գնդապետ-լեյտենանտի կոչում
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ՌԴ–ն ղարաբաղյան հարցում չի զբաղեցնում ադրբեջանամետ կամ հայամետ դիրքորոշում

Ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Կրաշենիննիկովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն իր լուծումը չի ստանա նաև «ուշ» Պուտինի դեպքում։

«Պուտինն ու ՌԴ–ն ընդհանրապես չեն զբաղեցնում միանշանակ ադրբեջանամետ կամ հայամետ դիրքորոշում ղարաբաղյան հարցում։ Ինչպես վերջին տասնամյակներում, ավելի շուտ լինելու է մարտավարական միություն` յուրաքանչյուր պետության հետ առանձին`ելնելով ՌԴ–ի շահերից»,–նշել է նա։

ԽՍՀՄ–ի վերականգնման գաղափարը նա ֆանտաստիկ է որակել։


«Խոսքը գնում է հետխորհրդային ռեժիմների վրա միայն քաղաքական ազդեցության մասին։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այստեղ ոչ մի հեղափոխական փոփոխություններ չեն լինի և ամեն ինչ իր հունով կընթանա»,–հավելել է նա։