24.11.2024
Տաղանդը աչք կծակե. Գյումրին առանձին լոգո եւ բրենդ ունեցավ
prev Նախորդ նորություն

Էրդողանը եւ Ալիեւը Երուսաղեմի ճանաչման մասին Թրամփի որոշումը «սխալ» են անվանել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «սխալ» են անվանել:


Նրանք համակահրծիք են եղել, որ այդ որոշումը ինչը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել Մերձավոր Արևելքում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության: Ըստ հաղորդագրության, Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ադրբեջանցի գործընկերոջը։


«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է Ադրբեջանի նախագահին Ստամբուլում անցկացվելիք Երուսաղեմի հարցով գագաթնաժողովին։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է հրավերը»,- հայտնում է մամուլի ծառայությունը։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:


Նրա խոսքով, այդ որոշումը տարածաշրջանը կրակի շթղայի մեջ կվերցնի: Էրդողանը նաեւ նշել է, որ այս հարցը Հռոմի Պապի եւ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի, հայտնում է թուրքական Milliyet-ը: «Հեյ, Թրամփ, այդ ի՞նչ ես ցանկանում անել։ Եթե ասում ես, թե դու ուժեղ ես ու ճիշտ, սխալվում ես»,- ասել է Էրդողանը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։


Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։ Նրա քայլի հետ կապված մտահոգություն են հայտնել նաեւ Եվրամիությունը, արաբական երկրները, Թուրքիան եւ Ռուսաստանը: