Բելառուսից ու Ղազախստանից հետո ՀՀ-ն ՌԴ-ի ամենավստահելի դաշնակիցն է. հարցում
Հայաստանը Բելառուսից ու Ղազախստանից հետո Ռուսաստանի ամենավստահելի դաշնակիցն է: Նման կարծիք են հայտնել ՌԴ-ում ВЦИОМ-ի անցկացրած սոցհարցման մասնակիցները:
Համաձայն հարցման տվյալների, հաարցվածների 64 տոկոսը Ռուսաստանի ամենամոտ դաշնակից են համարում Բելառուսին, իսկ 51 տոկոսը՝ Ղազախստանին: Նրանց հետեւում է Հայաստանը, որին ՌԴ-ի հավատարիմ դաշնակից են համարում հարցվածների միայն 16 տոկոսը: Ադրբեջանին որպես դաշնակից վստահում են հարցվածների 10 տոկոսը, Ղրղզստանին ու Ուզբեկստանին՝ 8 տոկոսը, Վրաստանին՝ 6 տոկոսը, իսկ Տաջիքստանին, Մոլդովային ու Թուրքմենստանին՝ 5-ական տոկոս: Ուկրաինային վստահում է հարցվածների միայն 1 տոկոսը:
Ռուսաստանցիների շրջանում ամենամեծ աջակցությունը կրկին վայելում են Բելառուսն (60 տոկոս) ու Ղազախստանը (41 տոկոս): Վերստին 16 տոկոս արդյունքով երրորդ տեղում է Հայաստանը, 14 տոկոս աջակցությաւն վայելում է Ադրբեջանը, իսկ 10 տոկոս՝ Վրաստանը:
Ռուսաստանցիների շրջանում ԱՊՀ պետությունների առաջնորդներից միայն Բելառուսի ու Ղազախստանի նախագահներն են համարվում վաստահելի: Ալեքսանդր Լուկաշենկոյին վստահում է հարցվածների 62 տոկոսը, իսկ Նուրսուլթան Նազարբաեւին՝ 56 տոկոսը: ԱՊՀ մյուս երկրենրի առաջնորդների անունները վարկանիշում նշված է՝ հավանաբար վստահության բացակայության կամ շատ ցածր մակարդակի վրա լինելու համար: