22.04.2025
Մարգվելաշվիլի. ՀՀ-Վրաստան հարաբերությունները համապատասխանում են բարեկամության ոգուն
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է

Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:


Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: Այս մասին հայտնում են կառավարությունից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան պետք է ժամաներ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:


Այցի շրջանակներում նախատեսված էր նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ:


Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել ընթացիկ տարվա փետրվարին:

ՀԱՊԿ-ի գագաթաժողովն ավարտվեց. ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին հայտարարություն է ընդունվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան