26.11.2024
ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը. Սարգսյանն ու Նալբանդյանը մեկնում են Մինսկ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ՌԴ դեսպան. ՌԴ և Ադրբեջանի քաղաքական շահերը տարբեր են

Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբերվում են մասշտաբով, մտածելակերպով, և շատ առումներով, նաև տարբեր քաղաքական շահեր ունեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը, որն ավարտում է իր առաքելությունն այդ երկրում: Նրա հրաժեշտի ելույթը հրապարակվել է դեսպանատան կայքում:

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին:

«Ռուսաստանն ու Ադրբեջանը, շատ առումներով, տարբեր քաղաքական շահեր ունեն: Եվ այնուամենայնիվ, մենք սովորել ենք հասկանալ միմյանց»,-ասել է դեսպանը:


Նա հիշեցրել է, որ Ադրբեջան է եկել գրեթե 9 տարի առաջ՝ ունենալով հստակ հանձնարարական՝ ամրապնդել Ադրբեջանի հետ հարաբերությունները, հայտնում է Haqqin.az-ը: