26.11.2024
Ադրբեջանը կարող է 4-րդ արբանյակը դուրս բերել ուղեծիր
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Պանկիսին Վրաստանի համար «գլխացավանք» է

Պանկիսիի կիրճը բազմաթիվ պատճառներով, այդ թվում երկու չեչենական պատերազմների պատճառով կարևոր դեր է խաղում Կովկասում, այդ թվում Վրաստանում, որպես ծայրահեղ իսլամիստական գաղափարների օջախ։ Պանկիսիի բնակչությունը սակավաթիվ է, սակայն այնտեղ ավանդաբար բնակվել են սալաֆիական քարոզիչներն ու չեչեն ահաբեկիչները։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Միխայիլ Ռոշինը, փոխանցում է svpressa.ru կայքը։

Նրա խոսքով, ԻՊ–ն պարտություն է կրում և այդ պատճառով նրա գրոհայինները ձգտում են վերադառնալ տուն, այդ թվում Վրաստան։

Իր հերթին, փորձագետ Ռաիս Սուլեյմանովը նշել է, որ Պանկիսիի կիրճն ու Աջարիան` Վրաստանում մահմեդականների կոմպակտ բնակության վայրեր են, իսկ վահաբիթները կարող են այնտեղ իրենց ուժերը փորձել։

Ըստ նրա, Թբիլիսին մինչև այժմ մատերի արանքով էր նայում սեփական երկրում վահաբիստական գաղափարների տարածմանն, իսկ այժմ դա դարձել է Վրաստանի համար լուրջ խնդիր։