20.04.2025
Ղարաբաղյան խնդիրը՝ ԱՄՆ և ՌԴ համագործակցության լավ օրինակ. Բրայզա
prev Նախորդ նորություն

Բելառուսը վավերացրեց ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի պայմանագիրը վավերացնելու օրենքը: Այս մասին գրում է rueconomics.ru–ն:


Հաղորդվում է, որ ԵԱՏՄ երկրների մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Դրա նպատակը եվրասիական երկրների միջև միասնական մաքսային կարգավորումներ ապահովելն է:


Նախատեսված է մաքսային գործարքների օպտիմալացում, մաքսային կանոնների հետագա ազատականացում, արտաքին տնտեսական գործունեության պայմանների բարելավում, այդ թվում արտահանման խթանում:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այդ պայմանագիրը նոյեմբերի 14-ին:

Վրաստանում կանանց 57,4%-ը և տղամարդկանց 64,6%-ն ամուսնացած է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար