20.04.2025
Ատամբաևը խզել է 100 մլն դոլարի օգնության վերաբերյալ Ղազախստանի հետ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Մամեդյարովը համաձայնել է հանդիպել Նալբանդյանի հետ Վիեննայում. Երեւանը դեռ չի արձագանքում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Էլմար Մամեդյարովը համաձայնել է հանդիպել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ դեկտեմբերի 7-8-ին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում:


Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Մոսկվայում ավարտվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: Հաջիեւի խոսքով, բանակցությունները կրել են կառուցողական և առարկայական բնույթ:


Նա հավելել է, որ անցկացվել են կոնկրետ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ բանակցությունների սեղանին գտնվող բոլոր առաջարկների վերաբերյալ: «Ադրբեջանական կողմը բավարարված է անցկացված քննարկումներով»,- ասել է Հաջիևը:


Նրա խոսքով, հանդիպման ընթացքում առաջարկվել է դեկտեմբերի 7-8-ին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում անցկացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարաների հանդիպում: Ադրբեջանական կողմը համաձայնել է այդ առաջարկին:


Հայաստանի ԱԳՆ-ն դեռեւս չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել եւ ԼՂ հակամարտությունը քննարկել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։

Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ. Անկի Բրուկերս-Քնոլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար