24.11.2024
Ղազախստանն ավելացնելու է բեռնափոխադրումներն Ադրբեջանի տարածքով
prev Նախորդ նորություն

Ատամբաևը խզել է 100 մլն դոլարի օգնության վերաբերյալ Ղազախստանի հետ համաձայնագիրը

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ստորագրել է օրենք՝ Ղազախստանի կողմից իր երկրին 100 մլն դոլարի չափով օգնության տրամադրման մասին արձանագրությունների և համաձայնագրի չեղարկման մասին։ Այս մասին հայտնում է «Կաբար» գործակալությունը՝ հղում անելով նախագահի գրասենյակի տեղեկատվական բաժնին։

Օրենքն ընդունվել է Ղրղըզստանի խորհրդարանի կողմից նոյեմբերի 9-ին և պետք է ուժի մեջ մտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Ավելի վաղ Ղրղըզստանի ԱԳՆ-ը պաշտոնապես ծանուցել էր Աստանային վերոնշյալ փաստաթղթերի չեղարկման ընթացակարգերի մեկնարկի մասին։

100 մլն դոլարի չափով օգնությունը նախատեսված էր տրամադրել Ղրղզըստանին ԵԱՏՄ-ին միանալու ճանապարհային քարտեզի իրագործման համար։ Այն ստորագրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում։ Ծրագրված էր գումարը փոխանցել փուլ առ փուլ։ Առաջին տրանշի գումարը կազմել է 41 մլն դոլար։