24.11.2024
ԱԳՆ. Ղարաբաղյան կարգավորման վեկտորը դրվել է Վիեննայում, Լավրովն առանձին առաջարկներ չունի
prev Նախորդ նորություն

Ղազախստանն ավելացնելու է բեռնափոխադրումներն Ադրբեջանի տարածքով

Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի ասոցիացիան մտադիր է ընդլայնել տեղափոխվող ապրանքների նոմենկլատուրան։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի երկաթգծերի ղեկավար Կանատ Ալպիսբաևը։

Նա նշել է, որ 2018թ.–ին իրենք մտադիր են Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով տարանցել ոչ միայն մազութ, այլ նաև ցորեն, ինչպես նաև գունավոր մետաղներ, քիմիական արտադրանք, ածուխ։

Ըստ նրա, հաջորդ տարի նախատեսվում է տարանցել 15.000 կոնտեյներներ։ Նրա խոսքով, Ղազախստանը լուծելու է նաև Կուրիկ նավահանգստի հետ կապված տեխնիկական խնդիրներն ու ավելացնել բեռնափոխադրումների քանակը Կասպից ծովով։