ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելը պալանավորած էր վաղուց: Նույնը վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին տարածաշրջան, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ: Այս մասին կառավարության նոյեմբեի 16-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, որը մի քանի օր առաջ քննարկվեց Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարարի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաեւ նոյեմբերի 16-ին կայացած Պուտին-Սարգսյան բանակցությունների ժամանակ, ապա Քոչարյանի խոսքով գործընթացի որոշակի ակտիվացման ակնկալիք կա:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործանթացի ակտիվացման որոշակի ակնակլիքներ կան համանախագաների մոտ: Բանական է, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ արտգործնախարարները միշտ էլ ազատ են քննարկելու ցանկացած հարց», - ասաց նա՝ հավելելով, որ գործընթացի կարգավորման վեկտորը դրվել է անցած տարի ապրիլյան ռազմական բախումներից հետո Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
«Գործընթացի, ես կասեի, վեկտորը դրվել է Վիեննայում եւ առ այսօր այն չի փոխվել: Ուստի ակնկալվում է, որ գործընթացում առաջընթացի համար կողմերի միջեւ պետք է լինի վստահություն: Իսկ դա իր հերթին ենթադրում է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում», - նշեց նա՝ հավելելով, որ Լավրովի այցի ֆոնին տեղին չէ խոսել ԼՂ հակամարտության կարգավորման Մոսկվայի առանձին առաջրակների առկայության մասին:
«Անձամբ Լավրովը մի քանի անգամ հերքել է նման առաջարկությունների առայության մասին հայտարարությունները: Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություն է եւ շատ նորմալ է, որ նա հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով», - հայտարարեց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կողմերը պայամանավորվել էին անվերապահորեն հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին, մեծացնել առաջնագծում Անջեյ Կասպշիկի ղեկավարության տակ գործող դիտորդների քանակը եւ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել շփման գծում:
Այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը: