24.11.2024
Կառավարությունը հավանություն տվեց ՌԴ-ից $100 մլն վրակ ստանալու նախագծին
prev Նախորդ նորություն

Մուտքի վիզայի դյուրացումը կնպաստի Հնդկաստանից ՀՀ զբոսաշրջայի հոսքի աճին. Քոչարյան

ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ դյուրացնում է Հնդկաստանի քաղաքացիների մուտքը մեր երկիր: Այսուհետ Հնդկաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:


«Մինչ այս Հնդկաստանի քաղաքացիները կարող էին Հայաստան այցելել միայն հրավերի դեպքում կամ Հայաստանի դեսպանատանը դիմելուց: Այս որոշման պարագայում Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանակետերում, էլեկտրոնային կարգով, դեսպանատանը դիմելով: Սա կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու ներդրումների խթանմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Հնդկաստանի հետ, այդ թվում՝ փոխադարձության հիման վրա:


Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է Հնդկաստանի քաղաքացիներին՝ Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ:


2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 168%-ով (2017թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը տրամադրել է 1695 ՀՀ մուտքի արտոնագիր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 479-ով):


Միաժամանակ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին ևս կնպաստի ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:


Որոշման ընդունմամբ էլ ավելի կաճեն Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը և առևտրաշրջանառության ծավալները, երկուստեք կխթանվեն ներդրումները: