23.11.2024
Վրաստանում կանանց 57,4%-ը և տղամարդկանց 64,6%-ն ամուսնացած է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունը Բաքվի հետ գլոբալ էներգոանվտանգության գործում

ԱՄՆ-ը երկար ժամանակ աշխատել է և շարունակում է աշխատել Ադրբեջանի և այլ երկրների հետ գլոբալ էներգոանվտանգության ամրապնդման համար: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Ինչպես այսօր նշել է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը՝ ԱՄՆ-ը միշտ ակտիվ է եղել Ադրբեջանում էներգառեսուրսների մշակման գործում: Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ գլոբալ էներգոանվանգության ապահովման գործում»,- հավելել է նա:

Ներկայումս Ադրբեջանն իր օտարերկրացի գործընկերների հետ իրականացնում է «Հարավային գազային միջանցք» նախագիծը:

«Հարավային գազային միջանցքը» նախատեսում է Վրաստանով և Թուրքիայով Եվրոպա 10 մլրդ խմ ադրբեջանական գազի մատակարարում: