24.11.2024
Փորձագետ. 2020թ.–ին Ադրբեջանի արտաքին պարտքը կմոտենա երկրի ՀՆԱ–ին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Լավրովի` Երևան ու Բաքու այցերի արդյունքով որևէ ճեղքում պետք չէ սպասել

Ռուսաստանցի փորձագետ Եվսեյ Վասիլևը RT–ի հետ զրույցում հայտարել է, որ Լավրովի` Երևան և Բաքու այցերի ընթացքում չեն արվելու այնպիսի առաջարկություններ, որոնք անմիջապես կհանգուցալուծեն ղարաբաղյան հակամարտությունը։

Նա նշել է, որ ռուսական դիվանագիտության ջանքերն այսօր ուղղված են ստատուս–քվոյի պահպանմանն, ինչն ավելի դժվար է, քան կարող է թվալ։

Ըստ նրա, Մոսկվայի խաղաղարար առաքելության ջանքերն ուղղված են ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն, ինչն այսօրվա իրավիճակում քիչ հավանական է,այլ առկա հակասությունների հարթումն ու ճանապարհային քարտեզի մշակումը։

Նա հավելել է, որ Լավրովի` Երևան ու Բաքու այցերի արդյունքով որևէ ճեղքում պետք չէ սպասել։