24.11.2024
Ղրղզստանը ԵԱՏՄ-ից կտրված է Ղազախստանի գործողությունների պատճառով. Աթամբաեւ
prev Նախորդ նորություն

Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան տրանսպորտային միջանցք կստեղծեն

Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել «Լյապիս–լազուր» տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ, որը կմիավորի հինգ երկիր, փոխանցում է ТАСС–ը։

Նախատեսվում է, որ երկաթգծային ուղիներն ու ավտոմայրուղիները կմիավորեն աֆղանական Գերատ նահանգում գտնվող Տորգունդի քաղաքն Աշգաբադի հետ, ինչից հետ Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշիի նավահանգիստի։ Այդ միջանցքը Կասպից ծովով կշարունակվի մինչև Բաքու, ինչից հետո Թբիլիսիով դեպի Անկարա`ունենալով երկու ճյուղավորում դեպի Փոթի ու Բաթումի։

Նախագծի բյուջեն կազմում է երկու միլիարդ դոլար։ Այն պետք է խթանի երկրների միջև տնտեսական ինտեգրացիան ու առևտուրը։