24.11.2024
Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան տրանսպորտային միջանցք կստեղծեն
prev Նախորդ նորություն

Քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը. ԵԱՀԿ

Ներկայումս քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը: Այս մասին Trend-ին ասել են ԵԱՀԿ-ի ավստրիական նախագահությունում։

Նշվում է, որ ԵԱՀԿ-ն հանդիսանում է հիմնական հարթակ՝ համապատասխան քննարկումների անցկացման համար, ասել են նախագահությունում։

«Մենք ուշադիր հետևել ենք հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը։ Այդ հանդիպումից հետո տեսնում ենք դրական դինամիկա։ Ավստրիական նախագահությունը հույս ունի, որ այդ ուղղությամբ վերսկսված գործողությունները կուղեկցվեն խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման համար հստակ քայլերով։ Ներկայում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը, և այժմ կողմերի հերթն է՝ ընդունելու համապատասխան որոշումներ։ ԵԱՀԿ համանախագահները կարող են միայն նպաստել այդ գործընթացին»,-ասվում է հաղորդագրությունում։

ԵԱՀԿ ավստրիական նախագահությունում նշել են, որ ժնևյան հանդիպումից հետո բոլոր ջանքերը պետք է ուղղվեն խաղաղության նվաճմանը։

«2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ արվել էին վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ հստակ առաջարկներ։ Դրանց թվում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ հակամարտության գծով լիազորությունների ընդլայնման առաջարկը, որին սկզբունքորեն համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»,- ասված է հաղորդագրությունում։

ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը պատրաստ է շարունակել աջակցել խաղաղության նվաճմանն ուղղված ջանքերին։