24.11.2024
Բանքուն ԼՂ հակամարության կարգավորման հարցում «կոնկրետ արդյուքն» է պահանջում. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Ղրղզստանը ԵԱՏՄ-ից կտրված է Ղազախստանի գործողությունների պատճառով. Աթամբաեւ

Ղրղզստանը Ղազախստանի գործողությունների պատճառով Եվրասիական տնտեսական միությունից դուրս չի գա: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք երբեք չենք պատրաստվել ու չենք պատրաստվում դուրս գալ: ԵՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում է, եւ մենք պետք է Միությունում մնանք: Սակայն իրականությունն այնպիսին է, որ արդեն մեկ ամիս է՝ Ղազախստանի պատճառով Ղրղզստանն իրականում կտրված է ԵՏՄ-ից»,- ասել է Աթամբաեւը:

Հստակեցվում է, որ Ղազախստանը սահմանափակումներ է մտցրել սահմանով ղրղզական ապրանքների տեղափոխման համար: Աթամբաեւի խոսքով՝ Ղազախստանի գործողությունների պատճառը հարեւան երկրի իշխանությունների վերաբերյալ իր քննադատական հայտարարություններն են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Ղրղզստանի եւ Ղազախստանի միջեւ տնտեսական հարցի լուծման հնարավորությունը կգտնվի:

Հոկտեմբերի սկզբին Աթամբաեւն ասել էր, որ Ղազախստանի իշխանությունները Ղրղզստանին են պարտադրում իրենց թեկնածուին: Հետագայում Ղրղզստանի նախագահը ընդունել էր, որ Ղազախստանի նախագահին ուղղված ավելորդ զգացմունքայնություն է թույլ տվել: