Ալիևը նեղսրտել է ԵԽ քննադատությունից և սպառնում է դուրս գալ կազմակերպությունից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե ճգնաժամը Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններում խորանա, երկիրը կարող է դուրս գալ կազմակերպության կազմից:
Ալիևն այս հայտարարությունն արել է ի պատասխան ԵԽ սպառնալիքի՝ դատի տալ Ադրբեջանին ընդդիմության առաջնորդներից մեկին ազատելու վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար, հայտնում է BBC-ին:
Ելույթ ունենալով Բաքվում՝ Ալիևը մեղադրել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին այն բանի համար, իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի և ԵԽ միջև ճգնաժամ է առաջացել:
Հետո Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը կարող դուրս գալ ԵԽ կազմից. «Եթե այդ ճգնաժամը խորանա, Ադրբեջանն, անկասկած, ազատ կլինի ընտրության մեջ: Մենք կամավոր ենք անդամակցել բոլոր կազմակերպություններին, և կամավոր էլ կարող ենք դուրս գալ»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է,թե երկրում գործում է «արտերկրից կառավարվող 5-րդ շարասյունը: