8.06.2025
Դասադուլ. բացակայում է 400 ուսանող, կա դասապրոցեսի տապալման վտանգ. գործին խառնվել է ԱԱԾ-ն
prev Նախորդ նորություն

Ռոսսելխոզնադզորն արգելել է Ադրբեջանից 52.2 տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի մուտքը ՌԴ

Ռոսսելխոզնադզորը Ռուսաստանի և Ադրբեջանի պետական սահմանին արգելել է 52.2 տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի մուտքը ՌԴ տարածք, քանի որ դրանք սահման են հասել անվավեր սերտիֆիկատով: Այս մասին գրում է riadagestan.ru-ն: 


Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ սերտիֆիկատները թերի են լրացված:

Սահմանին են մնացել 16.780 կգ նուռ, 18.025 կգ լոլիկ, 17.750 վարունգ: Գյուղմթերքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկության բացակայությունը կարող էր Ռուսաստանի տարածք կարանտինային օբյեկտների մուտքի պատճառ դառնալ:

Նշվում է, որ իրենց գործողություններով բեռների սեփականատերերը խախտել են բույսերի կարանտինի մասին Ռուսաստանի օրենքը, ինչի պատճառով տուգանվել են, իսկ բեռները հետ են ուղարկվել Ադրբեջան:

BBC. Ադրբեջանում չքավոր խավերը զրկվել են փաստաբանական պաշտպանությունից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին