3.05.2025
Կրոնական հուշարձանների պղծումը վտանգավոր է ԼՂ հակամարտության համար. Ռուսո պատրիարք
prev Նախորդ նորություն

Պեսկով. Պուտինի եւ Թրամփի հանդիպման հարցը որոշված չէ

Վիետնամում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների, մասնավորապես, իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հարցում հստակություն դեռ չկա:

Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ոչ, դեռ հստակություն չկա: Այն, որ ուղևորությունը Դանանգ նախապատրաստական փուլում է, մենք մի քանի անգամ ասել ենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հստակեցվել է, թե Պուտինը կունենա այլ հանդիպումներ Վիետնամի գագաթնաժողովում, օրինակ, Թրամփի հետ:

Թուրքիայում ազգայնական նոր կուսակցություն է ստեղծվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով