25.11.2024
Ադրբեջանը 500 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Իրանին` Ռեշտ–Աստարա երկաթգծի կառուցման համար
prev Նախորդ նորություն

Էրդողանը շտապում է Բաքու. քննարկումների օրակարգում է նաև ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-31-ին կայցելի Ադրբեջան՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի բացման արարողությանն ու Ադրբեջան-Թուրքիա ստրատեգիկ բարձր մակարդակի համագործակցության Խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:


Նշվում է, որ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հոկտեմբերի 30-ին կմասնակցեն ԲԹԿ-ի բացման արարողությանը: Իսկ Խորհրդի նիստը տեղի կունենա հաջորդ օրը:


Բացի երկկողմ հարաբերություններից, բազմակողմանի քննարկման կդրվեմն տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր, հատկապես ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը: