Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է Հայաստանից ապրանքներ ներմուծել։ Աղբյուրի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757,480 դոլարի ապրանքներ։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ներմուծված ապրանքների արժեքը կազմել է 960 դոլար։ Հիշեցնենք, որ նավթամթերքի մատակարարումները Ադրբեջանից Հայաստան սկսվել են անցյալ տարի։