3.05.2025
Առաջիկայում Հայաստանի երկաթուղային համակարգը կմիացվի ԵԱՏՄ երկաթուղային համակարգին
prev Նախորդ նորություն

Անցկացվել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն

Նոյեմբերի 2-ից 4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։

Առաջին փուլում զորամիավորումը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալել դաշտային կառավարման կետեր։ Երկրորդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ երրորդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։


Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

ՄԻՊ-ը ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրեց սահմանային բնակիչների իրավունքների հարցերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով