24.11.2024
Սա երկրորդ լուրջ միջադեպն է. ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի գործելաոճը
prev Նախորդ նորություն

Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտինը՝ Ղարաբաղի իրավիճակի մասին

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ օգտագործելով «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը» ասացվածքը:


«Հենց ՌԴ խաղաղապահների ներկայությունն է տարածաշրջանում կայունության երաշխիքը։ Խաղաղությանը հաջողվել է հասնել հիմնականում Ռուսաստանի միջնորդության շնորհիվ»,- հայտարարել է Պուտինը։


Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանին եւ նախագահ Վլադիմիր Պուտինին է պատկանում վճռորոշ դերը Լեռնային Ղարաբաղում 2020թ. աշնանը պատերազմի դադարեցման գործում:


VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական կողմից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 6 հայ զինծառայող: Նրանցից երկուսը վիրահատվել են։


Իսկ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում ։ Առավոտյան ժամը 00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները Արցախի Պաշտպանության բանակի սանիտարական մեքենայի ուղղությամբ կրակ են բացել հյուսիսարևելյան ուղղությամբ: