24.11.2024
Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտինը՝ Ղարաբաղի իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Բաքուն միտումնավոր խախտում է պայմանավորվածությունները. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

Հոկտեմբերի սկզբից Ադրբեջանը միտումնավոր խախտում է 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ձեռք բերված պայմանավորվածությունները և սադրիչ գործողություններ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի տարբեր հատվածներում։


Այս մասին ասված է Արցախի ԱԱԾ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այսօր՝ հոկտեմբերի 15-ին։


Նշվում է, որ ամեն ինչ սկսվել է Մարտակերտ քաղաքում խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում: Սակայն եթե նախկինում կրակոցները հաճախ ունեցել են նախազգուշական նպատակ և ուղղված չեն եղել հայ զինծառայողների դեմ, ապա վերջին օրերին կրակոցների ուղղությունը կտրուկ փոխվել է, ինչի հետևանքով կան զոհեր։


«Երեկ Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մոտ գտնվող հայկական դիրքը թիրախային գնդակոծության է ենթարկվել գյուղի մոտ գտնվող ադրբեջանական դիրքերից։ Կրակոցներն այնքան բաց են եղել, որ հայկական կողմից տեղադրված տեսախցիկները նկարահանել են։ Տեսանյութը ոչ միայն ապացուցում է հակառակորդի սադրիչ պահվածքը, այլև պարզ ցույց է տալիս, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակի համաձայնությանը։


Միևնույն ժամանակ, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ոչ լիարժեք կամ ոչ հավաստի տեղեկատվության հրապարակման անընդունելի մոտեցումներից: Ցանկացած կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ուղղակի հարված է մեր սահմանամերձ շրջաններում խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը», - ասված է հաղորդագրության մեջ: