19.02.2026
Բաքուն միտումնավոր խախտում է պայմանավորվածությունները. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել
prev Նախորդ նորություն

Իրանը մտադիր է զենք գնել Ռուսաստանից

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի Մոսկվա այցի շրջանակներում կքննարկվեն Ռուսաստանից զենքի գնման հարցերը, հաղորդում է EADaily-ն:


Մոսկվա ժամանելուց հետո լրագրողների առջեւ ելույթ ունենալով՝ գեներալ-մայոր Բաղերին ասել է, որ իրանական նոր վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս Արեւելքին և Արեւելքի երկրներին: Նա ընդգծել է, որ Իրանի եւ Ռուսաստանի զինված ուժերը կամրապնդեն ռազմական համագործակցությունը:


Բաղերին հիշեցրել է, որ Իրանը Ռուսաստանի հետ զենքի գնման համաձայնագրեր է ստորագրել Թեհրանին զենքի մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոյի չեղարկումից հետո, ինչը կքննարկվի ներկա այցի ընթացքում: Գեներալի գնահատմամբ՝ վերջին տարիներին Ռուսաստանի Զինված ուժերի հետ Իրանի համագործակցությունն ակտիվացել է։


Աֆղանստանի իրադրությունը նույնպես կդառնա այն թեմաներից մեկը, որը կողմերը կքննարկեն այդ այցի ընթացքում, հայտարարել Է գեներալը:


Բաղերիի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով: Մոսկվայում Մոհամմադ Բաղերին կհանդիպի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ:


Բանակցությունների օրակարգում կլինեն ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր: Զրուցակիցները նաեւ կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային հրատապ գործընթացները:


Մինչ այդ, հոկտեմբերին, Մոհամմադ Բաղերին այցելել է Պակիստան, որտեղ նաեւ չորս օր բանակցություններ է վարել պակիստանի քաղաքական գործիչների և զինվորականների հետ:

Ցավոք, գործ ունենք մեր հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման. ԱԺ պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան