ՌԴ Հարավային օկրուգում զորավարժություններ կանցկացվեն, այդ թվում՝ Գյումրու ռազմաբազայում
Հարավային ռազմական շրջանում կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ՝ ցամաքային ուժերի, Կարմիր դրոշի Սեւծովյան նավատորմի, Կարմիր դրոշի Կասպյան նավատորմի եւ ավիացիայի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Երկկողմ գումարտակային,ի մարտավարական եւ հատուկ վարժանքների փուլը կանցկացվի այս տարվա օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը: Բացի այդ, բանակի, ռազմական տրանսպորտի, գրոհային եւ օպերատիվ-մարտավարական ավիացիայի ուժերը, ինչպես նաեւ ստորաբաժանումներն ու կազմավորումները, ներառյալ Սեւծովյան նավատորմի եւ Կասպից նավատորմի նավերը, ներգրավված կլինեն մեկ մարտավարական պլանում»,- ասել են ՀՌՇ-ում։
Ցամաքային զորքերի եւ ավիացիայի զորավարժությունները կանցկացվեն Աստրախանի եւ Ռոստովի մարզերում, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաեւ Դաղստանում, Չեչնիայում եւ Ղրիմում ռազմական ուսումնական հաստատություններում: Բացի այդ, զորավարժություններ կանցկացվեն Հայաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի Հարավային ռազմական շրջանին ենթակա ռուսական ռազմակայաններում:
Զորավարժությունների հիմնական թեման լինելու է կցված ավիացիոն ուժերի՝ բանակային գրոհային եւ օպերատիվ-մարտավարական, ցամաքային ստորաբաժանումների համար վերահսկողության հմտությունների պատրաստումը: