7.06.2025
Արմեն Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է Ադրբեջանի պարբերական սադրանքները
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը

Օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։


Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի շրջանում իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ:


Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարեւորությունը:


Քննարկվել են միջազգային հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և «կասպիական հնգյակը» համագործակցության հետագա խորացման հարցեր:

ՌԴ Հարավային օկրուգում զորավարժություններ կանցկացվեն, այդ թվում՝ Գյումրու ռազմաբազայում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին