24.11.2024
ՌԴ Հարավային օկրուգում զորավարժություններ կանցկացվեն, այդ թվում՝ Գյումրու ռազմաբազայում
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Ստեփանակերտում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրները

Օգոստոսի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։ Այդ մասին հայտնում են ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:


Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։


Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ բնակչության համար կենսական կարևորություն ներկայացնող ջրի խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցումներ։


Խորհրդակցությանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։