18.02.2026
Քննարկվել են Ստեփանակերտում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրները
prev Նախորդ նորություն

Վրաստանում պարտադիր է դառնում փողոցում դիմակ կրելը

Վրաստանի իշխանությունները գործողության մեջ են դնում ինչպես շինություններում, այնպես էլ փողոցում պաշտպանիչ դիմակները պարտադիր կրելու մասին հրահանգը։


«Վաղվանից դիմակներ կրելն անպայման է լինելու ամենուր, որտեղ հավաքվում է ավելի քան 5 մարդ», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն:


Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Գիբրաձեն ընդգծել է, որ նոր դրույթները տարածվում են բացարձակապես բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ պատվաստումների ամբողջական կուրս անցած քաղաքացիների վրա:


Դիմակը կրելու կանոնները խախտելու համար տուգանքը կկազմի 20 լարի (մոտ 6 դոլար), հասարակական վայրերում առանց դիմակի կրկին հայտնվելու համար տուգանքի գումարը կրկնապատկվում է:

ՊԵԿ-ը կոչ է անում ժամանակ չծախսել թուրքական ծագման ապրանքների ապօրինի ներմուծման վրա
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան