24.11.2024
Վրաստանում պարտադիր է դառնում փողոցում դիմակ կրելը
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը կոչ է անում ժամանակ չծախսել թուրքական ծագման ապրանքների ապօրինի ներմուծման վրա

ՊԵԿ-ը կոչ է անում ժամանակ չծախսել թուրքական ծագում ունեցող ապրանքների ապօրինի ներմուծման վրա:


Կոչ ենք անում ժամանակ և ռեսուրսներ չծախսել թուրքական ծագում ունեցող ապրանքները Հայաստան ներմուծելու նպատակով թաքցնելու համար, քանի որ եթե ապրանքների ծագման երկիրը հայտնի չլինի, ապա միջոցներ կձեռնարկվեն դրանց իրական ծագումը պարզելու համար, իսկ մինչև այդ գործողությունների ավարտը ապրանքներն ու տրանսպորտային միջոցները չեն բաց թողնվի: Այս մասին հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից։


Վերջերս հաճախակի են դարձել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը թաքցնելու միջոցով։


Տեղեկացնում ենք, որ չնչին կասկածի դեպքում, որ ապրանքները կարող են լինել թուրքական ծագում ունեցող, դրանց ներմուծումը Հայաստանի տարածք կարգելվի, նշվում է հաղորդագրության մեջ: