24.11.2024
Պոլսի հայոց պատրիարքարանն արձագանքել է Էրդողանին Աշթեշյանի նամակի շուրջ քննադատություններին
prev Նախորդ նորություն

Տեր-Գրիգորյանց. Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը՝ ռազմավարական որոշում է

ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծումը կուժեղացնիի հայկական ՀՕՊ համակարգը: Այդ մասին Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, նորանկախ ՀՀ զինված ուժերի հիմնադիրներից մեկը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

ՀՀ ու ՌԴ պաշտպանության նախարարները կովկասյան տարածաշրջանում Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը ստորագրել են 2015թ.-ի դեկտեմբերին: Տեր-Գրիգորյանցը նշել է, որ ՀՀ-ը հանդիսանում է ՌԴ-ի համար Անդրկովկասի հարավում միակ բարեկամ երկիրը, ինչպես արևմուտքում՝ Բելառուսն է: Հենց այդ պատճառով ՌԴ-ը ձգտում է ընդհանուր ՀՕՊ համակարգ ստեղծել ՀՀ-ի հետ և այն տարածել ՀԱՊԿ մյուս երկրների վրա:

Ըստ նրա, ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը ռազմավարական որոշում է, քանի որ ՌԴ-ի, ՀՀ-ի, Բելառուսի և ՀԱՊԿ անդամ այլ երկրների միջև ստեղծվում է միասնական ռադիոլոկացիոն դաշտ, որը պետք է պաշտպանի ՆԱՏՕ-ից և հատկապես Թուրքիայից եկող սպառնալիքներից:

Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերի ձևավորման փուլում ստեղծվել է ՌԴ-ի ու ՀՀ-ի ՀՕՊ ու ռազմա-օդային ուժերի կառավարման համատեղված կետ: Այդ համակարգի կառավարմանը մասնակցում էր հայկական ու ռուսական կողմը: Այդ կետի ստեղծման շրջանակներում ՀՀ տեղակայվել է կործանիչ ավիացիա ու C-300 ՀՕՊ-ի համակարգեր:
Ըստ նրա, այդ կերպ ՀՀ-ը հիանալի հովհանոց կստանա իր գլխավերևում:

Պաշտպանված կլինեն ոչ միայն ատոմակայանը, այլ նաև երկրի ռազմավարական կարևորության օբյեկտները: Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ աշխարհում չկան այնպիսիսի ՀՕՊ համակարգեր, որոնք ունեն ՌԴ-ը ու ՀՀ-ը: