24.11.2024
Տնտեսության վախճանի սկի՞զբ.ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Հարկային նոր օրենսգրքի նախագծին
prev Նախորդ նորություն

Պոլսի հայոց պատրիարքարանն արձագանքել է Էրդողանին Աշթեշյանի նամակի շուրջ քննադատություններին

Պոլսի հայոց պատրիարքական աթոռի կրոնական ժողովը հունիսի 13-ին հայտարարություն է ընդունել այն արձագանքների վերաբերյալ, որոնք ծագել են Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունման վերաբերյալ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղած նամակից հետո:

Այսօր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մեկնում է Մոսկվա, որից հետո կժամանի Երևան և ներկա կգտնի նաև Հռոմի պապի, Հայաստան այցելության միջոցառումներին: Նշենք, որ չնայած Հայաստանում և Սփյուռքում ձևավորված հասարակական պահանջին՝ հետ կանչել Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին գրած նամակի պատճառով, Մայր Աթոռը չի շտապում արձագանքել դրան:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը միայն լրատվամիջոցներին հայտարարել է, թե «Գործ ունենք Թուրքիայի հետ ու չպետք է բացառենք հարկադրանքի պարագան»:

Հայտարարությունում նշվում է. «Թուրքիայի հայոց պատրիարքական աթոռն իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաեւ առավելագույն ջանքերն է գործադրել` չանտեսելու երկրի հանրային կարծիքի զգայություններն այն նյութերի առնչությամբ, որոնք հետաքրքրում են երկրի հանրությանը: Հին ավանդույթի համաձայն` մենք կարծիք չենք հայտնում քաղաքական եւ իրավական հարցերի շուրջ: Համայնքի անունից խոսելու պարտականությունը ստանձնում է աթոռակալ սրբազան պատրիարքը: Բայց քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, այդ պարտականությունը ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Սույն պարտականության գիտակցությամբ եւ համայնքային հաստատությունների մի շարք վարիչների ու առաջատար բարերարների ներկայացրած պահանջին ընդառաջելով` նա գրի է առել նամակը Գերմանիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ: Սրբազան հայրը հետեւել է Աթոռին ծառայած նախկին Աթոռակալ պատրիարքների եւ բարձրաստիճան հոգեւորականների օրինակին: Սակայն որպեսզի ապագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն Պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման արտահայտությունները գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով` հաշվի առնելով որոշ զգայությունները:

Տխրությամբ ենք հետեւում, թե ինչպես նամակի պարունակության մասին քննադատությունները, գերզգայունության պատճառով անցնելով քննադատության սահմանները, հասել են նախատինքի, սպառնալիքի եւ նվաստացման մակարդակի: Մեր համայնքի անդամներին հորդորում ենք ցուցաբերել խղճամիտ եւ սառնարյուն կեցվածք, ինչպես նաեւ գիտակցաբար մոտենան սույն նամակին` նկատի առնելով մեր երկրում տիրող քաղաքական ու ընկերային իրողությունները 100 տարի առաջ օսմանցի հայերի ենթարկված Մեծ եղեռնի կապակցությամբ»: