"Ճամբարակի Մարտունիում 80%". Հայկ Սարգսյանը գնում է նախկինների հետքերո՞վ
"Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է "շիշ բռնող" մականվամբ, Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել ու մակագրել այն.
"Ճամբարակի Մարտունիում 80%":
Դժվար է հասկանալ, թե իշխանական մականունավոր պատգամավորը ինչ նկատի ունի: Գուցե այն, որ լուսանկարում պատկերված է գյուղի բնակչության 80%-ը՞: Կամ այն, որ Մարտունին Ճամբարակում է 80 տոկոսով, կամ, հակառակը՝ Ճամբարակն է Մարտունիո՞ւմ:
Սակայն ամենահավանական վարկածն այն է, որ Սարգսյանը հույս ունի, որ "Ճամբարակի Մարտունիում" իր կուսակցությունը 80% է հավաքելու: Այսինքն, այդքան նախկիններին պախարակող իշխանության ներկայացուցիչը նախկինների թերմինաբանությունն է օգտագործում՝ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, թե՝ «ինչքան ուզենք` այնքան կխփենք. իմ շանսերը... 60, 70, 90 տոկոս»: