29.03.2024
Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կլինեն անջատումներ. Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը խցանվել է

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալիորեն նվազել են: Բացի այդ, ջուրը պղտորված է, և այն մաքրելու համար սովորականից ավելի երկար ժամանակ է պահանջվում:


Ուստի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժամանակավոր անջատումներ կլինեն: «Ջրմուղ-կոյուղի» ընկերության բրիգադները աշխատանքներ են տանում վթարի վերացման ուղղությամբ:


«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և, ի պատասխան շրջանառվող լուրերի, հավաստիացնում ենք՝ ջրամատակարարման համակարգի խնդիրները պայմանավորված են բացառապես եղանակային պայմաններով»,-ասվում է հայտարարության մեջ:

Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար