9.01.2026
Կլինեն անջատումներ. Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը խցանվել է
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։


«Երևանում Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ», - հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:



VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որի շրջանակներում նախատեսված է հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և բանակցություններ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան