Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց
Հայաստանի խորհրդարանն ընդունել է նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր, որոնց թվում է բանկային ավանդների միասնական ռեեստրի ստեղծման նախաձեռնությունը, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունվել է բանակից խուսափածների համաներման մասին օրենքը:
Պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ կողմ քվեարկեցին «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծի ընդունմանը: Օրինագիծը նախատեսում է համաներում բանակից այն խուսափածներին, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու պահին դարձել են 27 տարեկան։
Օրենքի ուժի մեջ մտնելու պահին լրացած այն անձանց, ովքեր խուսափել են հայտարարված հավաքից եւ (կամ) զորակոչից: Բացի այդ, համաներումը կտարածվի նաև ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հանցանք կատարելու համար մեղադրվող, կասկածյալ կամ դատապարտված անձանց վրա՝ դրանով իսկ ընդգրկելով նաև ռազմական դրության գործողության ընթացքում զինծառայությունից խուսափածներին: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0:
Պատգամավորները կողմ են քվեարկել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացմանը: Փոփոխություններն ուղղված են ԱՊՀ պետությունների միջեւ համագործակցության բարելավմանը. նախատեսված է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցության առավել մանրամասն կարգավորում, ինչպես նաեւ կատարելագործվել են պետությունների միջեւ տեղեկատվության փոխանակման մեխանիզմները: Վավերացմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։
Առաջին ընթերցմամբ ընդունվել է կառավարության ներկայացրած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցով ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շրջանակը։ Առաջարկվել է խմբում ներառել նաև միջազգային կազմակերպություններում կարևոր պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և նրանց հետ փոխկապակցված անձանց:
Փոփոխություններով իրավունք է կասեցնել կասկածելի գործողությունների կամ գործարար հարաբերությունները, փոխանցվում է Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին: Օրինագծին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2: