24.11.2024
Ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն ՌԴ-ից երկաթծգով ժամանել է Լեռնային Ղարաբաղ
prev Նախորդ նորություն

Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը

Սյունիքի մարզի բնակիչները այսօր՝ դեկտմեբերի 17-ին, փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը՝ ի նշան բողքի Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների:


Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ Արցախում ապտերազմի ավարտն ազդարարող նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարարության մեջ ասվում է՝ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: «Միևնույն վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները դրա մասին չեն վկայում», - նշում են նրանք՝ ի նկատի ունենալով այն տեղեկությւոնները, որ ադրբեջանական զրքերը փորձում են առաջ գալ, իսկ հայկական կողմից խնդրի վերաբերյալ որևէ հստակ դիրքորոշում չկա։


Ակցիայի ասնակիցներից մեկը նշել է, որ ադրբեջանցիների առաջ գալու դեպքում Գորիս-Կապան ճանապարհի մի քնաի հատվախ կարող է հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ: «Մենք ուզում ենք երաշխիքներ ունենալ, որ վաղը կամ մյուս օրը թշնամին այս ճանապարհի վրա չի կրակի, որովհետև տարիներ առաջ դրա փորձը կար, երբ կրակում էին, առևանգում»,- ասել է ակցիայի մասնակիցների մեկը։


Նրանք օետական մարմիններից պահանջում են հստակ պարզաբանում։ Նրանք մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև հստակեցում չլինի։ Այս պահին տեղում ոստիկաններ կան, որոնք փորձում են բանակցել են նրանց հետ, որպեսզի ճանապարհը բացվի։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ի Անվտանգության խորհրդի նիստում խոսեց Սյունիքին սահմանակից Կուբթալուի և Զանգելի շրջանների մասին:


«Առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել:


Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք ունենք այդ հատվածով անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների եւ կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր», - ասել էր վարչապետը: