19.04.2025
Արցախցիներին վերապատրաստել, աշխատանքի տեղավորել և ֆինանսավորել. կառավարության որոշումները
prev Նախորդ նորություն

Ավելի քան 80 տոննա հումանիտար օգնություն ՌԴ-ից երկաթծգով ժամանել է Լեռնային Ղարաբաղ

Դեկտեմբերի 16-ին ավելի քան 80 տոննա առաջին անհրաժեշտության բեռով առաջին գնացքները Ռուսաստանից երկաթծգով ժամանել են Լեռնային Ղարաբաղ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները բեռնաթափում և մարդասիրական օգնությունը տեղափոխում են ըստ հասցեականության:   


Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:


«Մոտ ժամանակներս երկաթուղով տարածաշրջան են ժամանելու շուրջ 1200 տոննա ընդհանուր քաշով 54 գնացք ևս: Բեռը ներառում է շինանյութ, էլեկտրակայաններ, հակահրդեհային բաքեր և կենցաղային այլ իրեր: Այն ամենը, ինչն այժմ այդքան անհրաժեշտ է տուժած բնակիչների համար», - ասված է հաղորդագրության մեջ:



Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար