24.11.2024
Արցախի երեք համայնքներում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարը Սյունիքում ծանոթանում է մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։


Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Ավելի վաղ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտնել էր, որ Արցախի Հին Շեն գյուղում միջդիրքային հաղորդակցությունն առկա է, խնդիրը, սակայն, ամբողջապես հանգուցալուծված չէ: Փոխվարչապետն ասաց, որ այդ հատվածում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքերը:


«Ակնկալում ենք, որ կունենանք վերջնական հանգուցալուծում: Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանապահ զորքերը մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ», - ասել փոխվարչապետը: